Udvidet returret til d. 31. januar 2025

Bøger af ե

Filter
Filter
Sorter efterSorter Populære
  • af &#1377, &#1408, &#1398, mfl.
    391,95 kr.

    Սյունիքի մարզի զբոսաշրջային ծառայությունների կառավարման հիմնախնդիրներն ուսումնասիրելով, պարզ դարձավ որ. մարզի զբոսաշրջային ծառայություններն ունեն առանձնահատուկ բնույթ, որոնց հիմքում ընկած են մի շարք նպատակամետ քայլերի ներդրում` գնային տարբերակում, առաջարկվող ծառայությունների համաչափ բաշխվածություն, նորարարական մտքի դրսևորման արդյունքների ներդրում, ծառայությունների մատուցման գործընթացում այցելուների ներառում, պետություն-մասնավոր հատված համագործակցություն Այս ամենով հանդերձ սակայն, ուսումնասիրության արդյունքում, պարզ դարձավ, որ զբոսաշրջային ծառայությունների կառավարման գործընթացի վրա ազդում են մի շարք գործոններ՝ ժողովրդագրական, նորարարական, սոցիալ-տնտեսական, քաղաքական, սեզոնային Աշխատանքի հետազոտության առանցք հանդիսացող մարզի հյուրանոցային և թանգարանային ծառայությունների կառավարման հիմնախնդիրների վեր հանումը, փաստեց որ՝ Սյունիքի մարզի զբոսաշրջային ծառայությունների կառավարման հիմնախնդիրները պայմանավորված են մարզում զբոսաշրջային ծառայությունների միասնական համակարգի բացակայությամբ

  • af &#1377, &#1408, &#1391, mfl.
    391,95 kr.

    Զբոսաշրջային գրավչությամբ օժտված մեծ և փոքր քաղաքները,մրցունակ շուկայում եզակիությամբ և համահավաք որևէ խորհրդանշային կերպարով հանդես գալու համար,ունեն զբոսաշրջային բրենդինգի կարիք Գորիս քաղաքի զբոսաշրջային ներուժն ու դրա մասին տեղեկացվածությունը և զբոսաշրջային փաթեթներում դրանց օգտագործումը հակադարձ համեմատական են Ուստի քաղաքի ստվերային իմիջի պատճառ է նաև բրենդինգի և բրենդի բացակայությունը Տարածաշրջանային անհավասար մրցունակության խնդիրը միջազգային հարթակներում ստեղծել է Գորիս քաղաքի համար ճանաչելիության խնդիր Քաղաքի համար ինքնատիպ համարվող խորհրդանիշների ընդգծումը,բրենդինգի գործընթացում դրանց օգտագործումը,նոր տիպի զբոսաշրջային ծառայությունների ստեղծումն ու կիրառումը,կարող են և կնպաստեն քաղաքի ստվերային իմիջի փոփոխությանն ու նոր ձևով ներկայացմանը Ցանկացած տիպի տարածական միավորի բրենդավորումն այն դարձնում է առավել գրավիչ (խոսքը հատկապես այն քաղաքների մասին է,որոնց զարգացման տեսլականում,զբոսաշրջությունն առաջին տեղերում է,մեր դեպքում ասվածի լավագույն օրինակը Գորիսն է): Իհարկե,բրենդինգը ոչ առաջնային,բայց և այնպես,քաղաքի տարբերակիչ առաձնահատկություններն ընգրկող անհրաժեշտ երևույթ է

Gør som tusindvis af andre bogelskere

Tilmeld dig nyhedsbrevet og få gode tilbud og inspiration til din næste læsning.