Bag om Նամուս
Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական անունը` Ալեքսանդր Մինասի Մովսիսյան, Շիրվանզադե` Շիրվանի որդի) ծնվել է 1858թ. ապրիլի 18-ին Շամախիում (Ցարական Ռուսաստան, այժմ Ադրբեջանի տարածք): Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու, իսկ 1883-ին տեղափոխվել Թիֆլիս Շիրվանզադեին իբրև գրողի հռչակեց Նամուս վեպը(1885թ. )։ Այդ երկում արվեստի բացառիկ ուժով, մեծ դրամատիզմով է պատկերված գավառաքաղաքի խավարի թագավորությունը, հնից հեռացած, նորին չհասած մի հասարակություն, որը ամուր կառչած է հնին, նահապետականին։ Նամուս՝ այս է վեպի գրեթե բոլոր հերոսների գործողությունների ու վարքագծի հիմքը։ Նամուսի համար Բարխուդարը Սուսանին խլում է Սեյրանից, Սուսանը համաձայնվում է ամուսնանալ չսիրած տղամարդու հետ, Սեյրանը զրպարտում է Սուսանին և վերջապես նամուսի համար Ռուստամը սպանում է Սուսանին։ Տառապանքներ,ողբերգություններ, արյունահեղ վախճան ։ Ո՞վ է մեղավոր, ո՛չ ոք։ Հերոսներից յուրաքունչյուրը յուրօրինակ զոհ է։ Մարդը միջավայրի ստրուկն է և գործում է միջավայրի թելադրանքով
Vis mere